Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հայտնի են Ադրբեջան այցելած հայ լրագրողների անունները

Հայտնի են Ադրբեջան այցելած հայ լրագրողների անունները
24.11.2019 | 15:20

Նոյեմբերի 17-21-ը Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները: Ադրբեջան են մեկնել Արցախի հանրային հեռուստատեսության մեկնաբան Էդգար Էլբակյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը և «Շանթ» հեռուստաընկերությունից Արտյոմ Երկանյանը։


Facebook-ի իր էջում Էլբակյանը գրել է, որ այցելության 4 օրերին իր և գործընկերների անվտանգությունը հոգալու էր մի երկիր, որի հետ հայկական պետություններն ունեն տասնամյակներ շարունակվող անվտանգային հակամարտություն։ Նրանք եղել են Բաքվում, Ղուբայում և Գանձակում (Գյանջա), հանդիպել մամուլի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ։
«Եղանք ամենատարբեր դիտարժան և ուշագրավ վայրերում։ Խիստ տպավորիչ էր վերադարձի ճանապարհը՝ Բաքվից գնացքով Գանձակ, այնտեղից՝ մեքենայով Ղազախով դեպի վրացական սահման․ թե ուղևորության այս հատվածը, թե առհասարակ ամբողջ քառօրյակը հետազոտական և քննական տեսանկյուններից ահռելի նյութ են տվել՝ ինչպես մարդաբանական-ազգագրական, այնպես էլ սոսկ ճանաչողական առումով», - նշել է Էլբակյանը։


«Հավատացնում եմ ձեզ՝ հայոց պետությունը տեղ ու գոյության հեռանկար չէր ունենա տարածաշրջանային քարտեզի վրա, եթե մենք տանուլ տայինք 1990-ականների պատերազմը։ Խիստ դրական, արդյունավետ ու ջերմ մթնոլորտում անցած մեր ուղևորությունը մի վերջնական անգամ համոզեց ինձ դրանում», - նշել է նա։

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ